«Ի՞նչ է իրերի կորուստն իմ ապրած սարսափի համեմատ»/Հատված Մարինա Վլադիի «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» գրքից


«Ի՞նչ է իրերի կորուստն իմ ապրած սարսափի համեմատ»

Հատված Մարինա Վլադիի «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» գրքից
«Յոթանասունվեց թվականի օգոստոս: Հարավսլավիայում ենք, Սվետր- Ստեֆանո փոքրիկ կղզում: Դու նկարահանվում ես այստեղ. Եկել եմ քեզ հետ: Փարիզից զանգահարում է քույրս: Նա խնդրում է, որ նստեմ, որից սարսափն  ինձ պատում է, իսկ հետո հայտնում է, որ տունը թալանել են: Այն ամենը, ինչ ես ձեռք եմ բերել քսան տարվա աշխատանքով, անհետացել է: Թանկարժեք իրեր, արծաթեղեն, մորթիներ, կինոխցիկներ, ռադիոսարքավորումներԻմ վերաբերմունքը խիստ շփոթեցնում է քրոջս: Ես սկսում եմ քրքջալ, հետո շունչ քաշելով` ասում. «Ընդամենը այդքա՞նը»: Ես վախենում էի, որ որդիներիցս որևէ մեկին դժբախտություն է պատահել: Եվ իսկապես, ի՛նչ է իրերի կորուստն իմ ապրած սարսափի համեմատ: Այդ լուրը քեզ հայտնում եմ ուրախ` ինչպես զվարճալի մի պատմություն: Իսկ դու չափազանց վրդովված ես: Քո աչքին գանձեր են բոլոր այդ իրերը: Ստիպված եմ ինքս քեզ սփոփել: Իհարկե, ցավալի է այդ ամենը. գողացված զարդեղենի մեջ մորս փոքրիկ մատանիներն էին նաև, որ նա կրում էր ամբողջ կյանքում: Հետս չվերցրի, վախենալով ծովում լողանալիս կորցնել: Ինչ մնացածին է վերաբերում, կարելի է նորից գնել, և, ի վերջո, ես կարող եմ հրաշալի յոլա գնալ նաև առանց արծաթե սպասքի, առանց թանկարժեք զարդերի ու մյուս իրերի: «Բայց մորթինե՛րը,- ասում ես դու,- ձմռանը դրանց կարիքը շատ կզգաս Մոսկվայում, բացի այդ, դա քո միակ պերճանքն է»:

Ո՜չ, միակը չէ, ես նաև կոշիկներ եմ սիրում, իսկ կոշկեղենին ձեռք չեն տվել: Խոստովանում եմ, որ ցավում եմ ջրաքիսից մեծ մուշտակի համար, որի մեջ ինձ այնքան տաք էի զգում ու նմանվում իսկական ազնվազարմ տիրուհու: Բայց գոյություն ունեն հրաշալի «պուխովկաներ», հաճախ եմ լեռներում հագել: Եվ, ընդհանրապես, կարևոր չէ այդ ամենը, երեխաները ողջ ու առողջ են, մենք երջանիկ ենք, աշխատում ենք, կյանքը հրաշալի է»:


Комментарии