Ուիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն»


Ուիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն» (վեպ)
«William Saroyan» մատենաշար

«Մարդկային կատակերգություն» վեպում (1943) սարոյանական ջերմության, մարդասիրության ու լավատեսության անմոռանալի տեսարաններ են հաջորդում իրար՝ արգելավազքը հաղթահարող Հոմերը, Քովիգթոնի խանութում արջի թակարդն ընկած փոքրիկ Ուլիսեսը, ծեր հեռագրիչ Գրոգանն իր դարակում թաքցրած օղու շշով, որ բթացնի սիրո, հույսի, ցավի ու մահվան հեռագրերի անվերջանալի տարափի դառն իրականությունը, Հոմերի՝ պատերազմ մեկնած եղբոր երգը տնից հեռու սլացող գնացքում… Սարոյանն ինչով ասես չէր զարմացրել ընթերցողին, բայց այս գործը կարծես գերազանցել է ամեն ինչ. պատերազմի ու սովորական համեստ մարդկանց մասին մի շիտակ պատմություն: Մի փոքրիկ վեպ: Մի մեծ նվաճում:
     Սա գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակած տարբերակի (1966) առաջին թարգմանությունն է հայերեն:

Էջեր՝ 192
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը
Խմբագիր`Լեռնիկ Դալլաքյան
Հրատարակչությունը
«Անտարես» 2020

Գինը՝  3490 դրամ



Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии