Գյուստավ Լը Բոն «Ամբոխների հոգեբանությունը»

 Գյուստավ Լը Բոն «Ամբոխների հոգեբանությունը»
«ԳԱՄ» մատենաշար

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր  Շառլ­ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841­1931) 1895­ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և  ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20­րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է ՖԵԼԻՔՍ Ալկանի 1905­ի հրատարակությունից։

Էջեր՝ 304
Կազմ՝ փափուկ
Լեզու՝ արևելահայերեն

Ֆրանսերենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի

Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020

Գինը՝ 3490 դրամ

Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии