Կատուներ

Կատուներ. «Ինչու և ինչպես» մատենաշար


Վերջին տարիներին կատուները մեր սիրելի ընտանի կենդանիներն են դարձել: Կան բազմաթիվ պատճառներ. Կատուներին խնամելը, ի տարբերություն այլ ընտանի կենդանիների, ավելի հեշտ է, նրանք չեն աղմկում, շատ քիչ են կեղտոտում, սիրառատ են, նուրբ, քնքուշ, սակայն այս ամենի հետ մեկտեղ` նաև քմահաճ:
Այս գրավիչ կենդանուն է նվիրված «Ինչու և ինչպես»-ի այս հատորը: Այն պատմում է կատվի պատմությունը, նկարագրում զգայարանների աշխատանքն ու կատուների պահվածքի առանձնահատկությունները, մարմնի կառուցվածն ու բուծման եղանակները: Սրանից բացի, մանրամասնորեն պատկերվում են կատուների ամենագեղեցիկ ու ամենակարևոր ցեղատեսակները: Նրանք, ովքեր կատու պահելու ցանկություն ունեն, ընտանիքի մռլտացող անդամի խնամքին, պահելուն և սննդին առնչվող բազմաթիվ ցուցումներ ու արժեքավոր խորհուրդներ կգտնեն այստեղ:

Էջեր՝ 48
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Հրատարակչություն՝ «Անտարես», 2014

Գինը՝ 2990 դրամ 

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում: ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ   գրախանութին:

Комментарии