Ռոբերտ Վալզեր «Զբոսանք»


Ռոբերտ Վալզեր «Զբոսանք» (վիպակ)
«Օտար գիր» մատենաշար

Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» կենսապատումը աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանրումեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով:

Էջեր՝ 184
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Գերմաներենից թարգմանությունը և վերջաբանը Աշոտ Ալեքսանյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2018
Գինը՝ 2990 դրամ



Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии