Սերգեյ Ստեփանյան «Ֆրիդրիխ Հյոլդեռլին. Բանաստեղծական աշխարհի և ճակատագրի քննության փորձ»


Սերգեյ Ստեփանյան «Ֆրիդրիխ Հյոլդեռլին. Բանաստեղծական աշխարհի և ճակատագրի քննության փորձ»
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում փիլիսոփա և բանասեր Սերգեյ Ստեփանյանի նոր աշխատությունը:


Ֆրիդրիխ Հյոլդեռլինի ստեղծագործական և կենսական փորձառությունը, որ կրում է արդի անձն ու նրա ճակատագիրը կազմորոշող սաղմերը, քննվում է ինչպես նրա բանաստեղծական, այնպես էլ տեսական երկերի հիմքի վրա: Փորձ է արվում ընթերցելու պոետին գերմանական իդեալիզմի փիլիսոփայության համապատկերում, հատկապես նկատի առնելով կանտյան փիլիսոփայության ազդեցությունը: Մոտեցումը նպատակ ունի տրանսցենդենտալ բաղադրիչի շնորհիվ բացատրել բանաստեղծի անտիկ և հեսպերիական խոնարհումների հնարավորությունն ու համադրությունը: Հեղինակն անդրադառնում է Հյոլդեռլինի մշակած գոյաբանական հասկացություններին ու էսթետիկական ըմբռնումներին ե վերլուծում դրանց ներքին կապը նրա հիմներգության առանցքային կերպարների հետ:

Հավելվածում տրված է Ֆ. Հյոլդեռլինի «Դիտողություններ էդիպուսի և Անտիգոնեի վերաբերյալ» գրությունների հայերեն թարգմանությունը:

Էջեր՝ 183
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչությունը՝ «Սարգիս ԽաչենցՓինթինֆո» 2013
Գինը՝ 2200 դրամ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии