Ինչպես գրվեց «Խեցգետնի արևադարձը»

Աշխատելով իր «Խեցգետնի արեւադարձը» գրքի վրա, Հենրի Միլլերը կազմեց 11 պատգամ` գրողի եւ իր ստեղծագործական առօրյայի վերաբերյալ, որն օգնեց նրան ավարտել ստեղծագործությունը:


1. Քանի դեռ չես ավարտել մի բան, մի սկսիր մյուսը:
2. Մի սկսիր նոր գիրք, մի ավելացրու գլուխներ «Սեւ աշնան»-ը:
3. Մի նյարդայնացիր, աշխատիր հանգիստ եւ ուրախ այն ամենով, ինչ կա ձեռքիդ տակ:
4. Աշխատիր նախանշված ծրագրով, ոչ թե ըստ տրամադրության: Կանգ առ նշանակված ժամին:
5. Երբ չես կարողանում արարել, կարելի է աշխատել:
6. Ամեն օր ամրապնդիր եւ ամփոփիր աշխատանքիդ արդյունքը, փոխանակ նոր հող պարարտացնելու:
7. Մարդ մնա: Հանդիպիր մարդկանց հետ, դուրս եկ լույս աշխարհ, երգիր, եթե սիրտդ ուզում է:
8. Մի եղիր բեռնված ձի, աշխատիր հաճույքով:
9. Քանդիր նախանշված աշխատանքային ծրագիրդ, բայց հաջորդ օրը վերադարձիր նորից նույնին: Նեղացրու շրջապատդ: Բացառիր ավելորդությունները:
10. Մոռացիր բոլոր այն գրքերի մասին, որոնք ուզում ես գրել: Կենտրոնացիր միայն նրա վրա, որը գրում ես:
11. Առաջին հերթին` գրել: Գեղանկարչություն, ընկերներ, կինո, երաժշտություն. այս բոլորը կսպասեն:
ԱՌԱՎՈՏ
Եթե ուժ չունես, գրառումներ արա, դա կարող է ոգեշնչել քեզ:
Եթե լավ ես` գրիր:
ԿԵՍՕՐ
Մի շեղվիր, թույլ մի տուր ինքդ քեզ շեղվել: Գրիր, քանի դեռ չես ավարտել սկսածդ մասը:
ԳԻՇԵՐ
Հանդիպիր ընկերներիդ հետ: Կարդա սրճարանում: Ուսումնասիրիր անծանոթ ծակուծուկերը: Քայլիր` եթե չոր է ճանապարհը, հեծանիվ քշիր` եթե թաց է: Գրիր, եթե տրամադրություն ունես, սակայն մի տարվիր: Նկարիր, եթե զգում ես, որ հոգնած ես կամ սպառված:
Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am


Комментарии