Սարգիս Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»

Սարգիս Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»
(
նկարազարդ
)

Գիրքն ամփոփում ու ամբողջական պատկերացում է տալիս տարբեր աղբյուրներում ցրված հայ հին առասպելների ու վեպերի մասին։ Հեղինակը միանգամայն հարազատ է մնացել սկզբնաղբյուրների տվյալներին, անգամ դրանց ոճին ու մտածողությանը։ Կատարվել են մի այն տարբեր աղբյուրներով ավանդված միևնույն զրույցի տարբերակների համադրումներ, միևնույն զրույցում անհարկի կրկնվող մտքերի, առանձին մոտիվների հապավումներ, որոշ միջադեպերի, անգամ առանձին սյուժե նե րի, կրոնաբարոյախոսական ավելորդ մեկնաբանությունների կրճատումներ՝ նպատակ ունենալով հնարավորին չափ պահել ու պահպանել տվյալ զրույցի, պատումի կամ կերպարի նախնական, բուն ավանդական նկարագիրը։

Էջեր՝ 244
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչությունը` «Անտարես», 2018

Գինը՝ 4990 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии