Նազիկ Արմենակյան «Վերապրածներ»
(վավերագրական- լուսանկարչական գիրք)
(վավերագրական- լուսանկարչական գիրք)
Այն կազմված է 40-ից ավելի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներից և շուրջ 35 վկայությունների
բացառիկ արձանագրություններից, որոնք հրատարակվել են առաջին անգամ: Գրքի ծավալուն նախաբանը հեղինակել է անվանի ֆրանսիահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանը, որտեղ մեկնաբանվում են վերապրածների փորձառությունը ներկայացնելու, ըմբռնելու խնդիրները: Գրքի խմբագիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը իր տեքստում դիտարկում է Արմենակյանի լուսանկարների նշանակությունը որպես աղետի հետևանքների և ներկայի միջև հարաբերակցություն ստեղծող տարածք: Իր ձևավորման և հայեցակարգային լուծումների շնորհիվ, «Վերապրածները» լոկ պատկերների ու վկայությունների զետեղում չէ, այլ պատումի ուրույն ձև և արվեստի ինքուրույն առարկա: Այն ընդլայնում է լուսանկարների տեսողական շրջանակները, դառնալով աղետալի անցյալի վերլուծության, բացահայտման և հարաբերակցման միջոց:
Էջեր՝ 152
Չափսը՝20x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն, անգլերեն
Չափսը՝20x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն, անգլերեն
Ֆոտոգիրքը տպագրվել է 2015-ին:
Գինը՝ 20 000 դրամ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:
ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:



Комментарии
Отправить комментарий