Ուիլյամ Սարոյան «մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Ուիլյամ Սարոյան «մայրիկ, ես սիրում եմ քեզ» (վեպ)
«Օտարգիր» մատենաշար

Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:


Էջեր՝ 288
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Հրատարակչությունը «Անտարես» 2018

Գինը՝ 3450 դրամ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии