Մարկ Բլոկ «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը»

Մարկ Բլոկ «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը»

«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» գրադարանի հերթական հատորը ներկայացնում է Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի (1886-1944) «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը`հրատարակված հետմահու (1949) Լյուսիեն Ֆևրի ջանքերով: Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆևրին, և նա տեքստային որոշ փոփոխություններ է արել: Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը լույս է ընծայել աշխատության նոր՝ Ֆևրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ընդ որում, այդ հրատարակության առաջաբանը գրել է Աննալների դպրոցի ականավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծ պատմագետ Ժակ լը Գոֆֆը: Բլոկն այս երկը սկսել է գրել 1941-1943 թվականներին՝ մշակման աշխատանքները շարունակելով անգամ գերության մեջ (1944): Հեղինակը քննարկում է ինչպես պատմագիտության նպատակի, առարկայի և մեթոդների, այնպես էլ պատմագետի ինքնըմբռնման և մտածելակերպի հիմնախնդիրները:
Թարգմանությունը ուղեկցվում է ընդարձակ ուսումնասիրությամբ և հանգամանալից ծանոթագրություններով:

Էջեր՝ XXXVIII + 389
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Տեքստը հրատարակության պատրաստեց՝ Էտիեն Բլոկ
Առաջաբան՝ Ժակ Լը Գոֆֆ
Ֆրանսերենից թարգմանեց՝ Շուշան Մակարյան
Հոդված և ծանոթագրություններ՝ Սմբատ Հովհաննիսյանի
Խմբագիր՝ Սմբատ Հովհաննիսյան

ՀրատարակչությունըՍարգիս Խաչենց - Փրինթինֆո - Անտարես
2018 թ.

Գինը՝  5990 դրամ

Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии