Պաբլո Ներուդա «Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում»սոնետ XLIV
Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում
Որովհետև կյանքը երկու սեռ ունի.
Բառը լռության մի թևն է,
Կրակը ցրտի մի կեսն է:
Քեզ սիրում եմ, որ սկսեմ քեզ սիրել,
Որ վերսկսեմ անվերջը,
Որ չդադարեմ քեզ սիրել երբեք,
Դրա համար քեզ նորից չեմ սիրում:
Քեզ սիրում եմ և չեմ սիրում, ինչպես եթե ունենայի
Ուրախության բանալիներ իմ ձեռքերում,
և անորոշ ճակատագիր մի դժբախտ:
Իմ սերը երկու կյանք ունի քեզ սիրելու,
դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ չեմ սիրում
և դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ սիրում եմ:
Комментарии
Отправить комментарий