ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ (1903-1950)

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ  (1903-1950)

Ջորջ Օրուելը (Էրիկ Արթուր Բլեր) ծնվել է 1903 թ. հունիսի 25-ին Մոթիհարիում (Հնդկաստան)՝ բրիտանացի առևտրային գործակալի ընտանիքում: 1922-1927 թթ. ծառայել է Բիրմայի գաղութային ոստիկանությունում, ապա երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ գոյությունն ապահովելով պատահական եկամուտներով: Այդ ժամանակ էլ սկսել է հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով ու հրապարակախոսական հոդվածներով: Ջորջ Օրուել գրական կեղծանունով նա սկսել է հանդես գալ 1933թ.-ից: 1936-1939 թթ. մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օրուելը վարել է հակաֆաշիստական մի հաղորդում Բի-Բի-Սիում: Մահացել է թոքախտից` Լոնդոնում, 1950 թ. –ի հունվարի 21-ին:
 Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են: «1984» վեպ- անտիուտոպիան Օրուելի լավագույն ստեղծագործությունն է, որը նա գրել է 1948թ.-ին:

Գրքերի մասին այստեղ`
Ջորջ Օրուել «1984»
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Կարդացեք նաև`

Комментарии