ՎԵՆԵԴԻԿՏ ԵՐՈՖԵԵՎ (1938-1990)


ՎԵՆԵԴԻԿՏ ԵՐՈՖԵԵՎ
(1938-1990)

Վենեդիկտ Երոֆեևը ծնվել է 1938 –ին Կոլայի թերակղզում: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի և Վլադիմիրի մանկավարժական ինստիտուտների բանասիրական ֆակուլտետներում: Աշխատել է որպես ապակե շշեր ընդունող, հնոցապան, պահակ, ուղեգծի բանվոր, հաղորդագծերի մոնտաժորդ: Գրել է 50-ական թվականներից: «Հոգեգարի նոթեր», «Ավետիս», «Վասիլի Ռոզանովը էքսցենտրիկի աչքերով» ստեղծագործությունների հեղինակն է:
«Մոսկվա- Պետուշկի» պոեմը գրվել է 1969-1970 թթ.: Առաջին անգամ հրատարակվել է Իսրայելում, 1973 թվականին, այնուհետև` տարբեր երկրներում ու բազմաթիվ լեզուներով: Ստեղծագործությունը Սովետական Միությունում արգելված է եղել ու տարածվել է միայն «սամիզդատի» միջոցով: «Մոսկվա- Պետուշկին» Ռուսաստանում առաջին անգամ լույս է տեսել «վերակառուցման» տարիներին. 1988-1989 թթ.՝ «Սթափություն և կուլտուրա», «Վեստ» հանդեսներում, ապա և՝ «Պրոմեթեյ» հրատարակչության կողմից:


Գրքերի մասին այստեղ`

Комментарии