«- Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…» /Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում


«- Քու բանը չի, դու սուսէն սեմուչկեն հիշում եսՄուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…»
/Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

Մհեր Մկրտչյան և Սոս Սարգսյան
«Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայվածԹատրոն, դերասանություն, թատրոն, թատրոնԽոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապանում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգունՄրցանակներ շահես ազգիդ համար:
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ
Տարիներ անցաննկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:
- Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:
- Ֆրունզ, Հենրիկը սպասում է
- Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր
Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց. Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները
- Բերմի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:
- Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ինչ ենք անելու:
- Քու բանը չի, դու սուսէն սեմուչկեն հիշում եսՄուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել
Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մեր խոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»

Հատված Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից

Այլ գրքեր Մհեր Մկրտչյանի մասին՝

Комментарии