Խորհուրդ զինվոր ընթերցողից/Նարեկ Հակոբյան
Խորհուրդ_ընթերցողից- Մեր էջի հետևորդ ընթերցասեր Նարեկ Հակոբյանը «- Ի՞նչ գիրք
խորհուրդ կտաք
կարդալ» հարցին առաջարկում է Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը: Իր գրառման մեջ Նարեկը գրում
է. «Ես հիմա
ծառայում եմ ԶՈւ-երում... Գրքերն այնքան շատ են, որ երևի 10-ից ավելի գիրք
առաջարկեի, բայց ամենա
ամենագիրքը որ խորհուրդ կտամ
Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպն է... Այս գիրքն ինձ ոգեշնչեց կյանքի արժեքը ճիշտ
գնահատել: Գիրքը կարդալու ժամանակ ցանկացած տող կինոժապավենի նման
կենդանանում էր. գրքում ներկայացված կանանց
ճակատագրերը այնքան
ազդեցիկ էին որ, ապրելով զինվորական միջավայրում, ցանկացած դրվագ
քեզ համար
անցնում է տագնապային ֆոնի
մեջ: Միակ գիրքն
է եղել, որ ստիպել է հուզվել, ստիպել է կյանքին նոր աչքերով նայել...»:
Գրքի_մասին - Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի:

«Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:
Ռուսերենից թարգմանեց՝ Հովհաննես Այվազյանը
Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի
Ռուսերենից թարգմանեց՝ Հովհաննես Այվազյանը
Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի
Հարգելի Նարեկ, շնորհակալություն ձեր առաջարկ- խորհրդով մեր մյուս ընթերցողների հետ կիսվելու համար, ձեզ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Գրքի հղումը այս բլոգում

Комментарии
Отправить комментарий