ՅՈԹ ՀԵՔԻԱԹ Ձմռան, Ամանորի և Ձմեռ Պապի մասին

Ալբերտ Այնշտայնն ասել էԵթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիաթներ կարդացեք: Եթե ուզում եք, որ ձեր երեխաները է՛լ ավելի խելացի լինեն, է՛լ ավելի շատ հեքիաթներ կարդացեք նրանց համար»: 
Այս անգամ մեր ընթերցասեր երեխաների համար մենք առանձնացրել ենք ՅՈԹ ՀԵՔԻԱԹ Ձմռան, Ամանորի և Ձմեռ Պապի մասին:  


Ձմեռ Պապը ոտքը ցավեցրել է ու չի կարող գնալ նվերներ բաժանելու: Ընկերներն օգնության կհասնե՞ն: Կախարդական նվերի օգնությամբ կկարողանա՞ն Ամանորը փրկել: Կարդացեք այս ձմեռային պատմությունն ու կպարզեք:
Նկարազարդումները՝ Նեդ Թեյլորի

«ՁՅՈՒՆԻԿ-ՁՅՈՒՆԻԿհեքիաթներ»
Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ- փափուկ հեքիաթները. Սկյուռիկի հետ զմայլվեք ձմեռվա կախարդական պատկերներով՝ Զոլիկի հետ գտեք թաքցրած գանձըու միացեք մյուս հերոսների ուրախ արկածներին:
Տեքստը`Քսաննա Չոունի
Նկարազարդումը՝ Ջեյմս Նյուման Գրեյի
Թարգմանությունը`Նունե Թորոսյանի

Թոմ Ֆլետչեր«ՏՈՆԱԶԱՎՐԸկամամանորյահրաշք»
Մոռացեք`ինչ որ մինչև հիմա կարծել եք թե գիտեք Հյուսիսային բևեռի մասին: Լոշիկը կրակին դրեք թող տաքանա, իսկ դուք պատրաստվեք, հիմա ծանոթանալու եք Վիլյամ Դեդևան անունով տղայի, նրա հայրիկի`Բոբ Դեդևանի, Ձմեռ պապիկի (բա՞, իսկական), Շշմլուլիկ անունով էլֆի, Բրենդա Վաթերի, դպրոցի (ով իմանա, գուցեև՝ աշխարհի) ամենազզվելի աղջկա, Որսորդ անունով նողկալի արարածի, և մի զարմանալի, արտասովոր դինոզավրի հետ
Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը

ՍԱՌՑԵՍԻՐՏԸ

Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար:
Արենդելի երջանիկ թագավորությանը հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել դաժան ձմեռվա ճիրաններից:
Թարգմանիչ՝ Նունե Թորոսյան

«ՓԱԹԻԼ- ՓԱԹԻԼհեքիաթներ»

Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ- փափուկ ձյունոտ հեքիաթները. Միացեք խլուրդի, Թավիշիկի, Ոստոստիկի ու բոլոր- բոլորի ուրախ արկածներին:

Տեքստը`Քսաննա Չոունի
Նկարազարդումը՝ Ջեյմս Նյուման Գրեյի
Թարգմանությունը`Նունե Թորոսյանի


Նկարիչ`Էռնա Արզումանյան


«ՆամակՁմեռՊապիկին»

Մի բուռ ձյուն կլցնենք, ուրախ հուշեր ու մի պտղունց ԱՄԱՆՈՐՅԱ կախարդանք
Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապին Արամի պես նամակ գրիր: Առավոտյան լավ նվերդ նրա նման կգտնե՞ս:



Հուսանք`ձեր երեխաները կհավանեն մեր առաջարկած հեքիաթները և այդ մասին կպատմեն իրենց հարազատներին ու ընկերներին և ավելի շատ երեխաներ կիմանան այս հրաշալի գրքերի մասին:

Հարցերի, առաջարկների, պատվերների դեպքում գրեք մեզ այստեղ 

Комментарии