Սուսաննա Հովհաննիսյան «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը»


Սուսաննա Հովհաննիսյան «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը»

Գիրքը ներկայացնում է ցեղասպանության տարիներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի մանկատների որբերի կյանքում նրա հայրական հոգատարությունը, անմոռաց դերը: Ուսումնասիրությունը ներառում է նաև բազմաթիվ որբերի, մասնավորապես Հայ գրողների կովկասյան ընկերության որդեգիրների երախտագետ վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, նրանց բանաստեղծությունները` ձոնված իրենց կողմից «Հայրիկ» պատվատիտղոսին արժանացած բանաստեղծին:
Առաջին անգամ մենագրությանը կից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Թումանյանին ուղղված որբ երեխաների նամակներ, որոնք, բացի գրողի ու նրան հանդիպած յուրաքանչյուր մանկան կենսագրության փաստը լինելուց, նաև ողբերգական ժամանակի ուշագրավ վավերագրեր են:
Գիրքը նախատեսվում է ինչպես թումանյանագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, այնպես էլ ընթերցող լայն շարջանակի համար:

Էջեր՝ 264 + 16 էջ ներդիր
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Պատասխանատու խմբագիր՝ պատմ. գիտ դոկտոր, ցեղասպանագետ Արմեն Մարուքյան
Հրատարակչությունը` «Անտարես», 2019
Գինը՝  3990 դրամ
Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии