Օլգա Տոկարչուկ «Հնադարը և այլ ժամանակներ»

 Օլգա Տոկարչուկ «Հնադարը և այլ ժամանակներ» (վեպ)
«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար

 «Հնադարը և այլ ժամանակներ» վեպը (1996) լեհուհի Օլգա Տոկարչուկին մեծ համբավ բերած առաջին գործն է: Գիրքը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմությունն է 1914-ից մինչև 90-ականները: «Ժամանակ» բառը ներկա է ոչ միայն վեպի, այլև դրա 84 գլուխներից յուրաքանչյուրի վերնագրում: Հենց ժամանակն է գրքի իսկական հերոսը: Եվ այս ժամանակ ուռկանի մեջ ձկների պես խլպլտացող մարդկանց ճակատագրերի թելերն է հյուսում հեղինակը դիցական մոյրայի նման, որի շունչն անընդհատ զգում ես, բայց ներկայությունը երբեք չես տեսնում: Գրողի պատ կերած աշխարհը պոստմոդեռնիստական է, որի մեջ իրականությունը, հավատալիքները, առասպելները, կրոնը, բանահյուսությունը, միստիկան  ու մոգական ռեալիզմի տարրերը շաղախված են վարպետ հացթուխի գաղտնի բաղադրատոմսով: Տոկարչուկի ոճը ավետարանական պարզություն ունի, վճիտ է, բայց իմաստուն, զուսպ է, աֆորիստիկ: Եվ տեսանելիության չափ նկարագեղ: Կերպարների կենսապատումը զուգորդվում է աշխարհի արարման ութ ապոկրիֆիկ պատմության հետ, որոնք մեկմեկուց անսովոր են ու հետաքրքիր: Նոբելյան մրցանակից հետո մերօրյա ամենահայտնի արևելաեվրոպացի գրողը դարձած Տոկարչուկի արձակը բոլորի համար է, ամեն մեկին էլ թովելու իր հմայիլն ունի: 

Էջեր՝ 264
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Լեհերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2020

Գինը՝  4990 դրամ

Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար 

գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии