ԵՎԳԵՆԻ ԶԱՄՅԱՏԻՆ (1884-1937)

ԵՎԳԵՆԻ ԶԱՄՅԱՏԻՆ (1884-1937)

Ռուս գրող: Ծնվել է 1884 թվականին: Ավարտելով Վորոնեժի վարժարանը ոսկե մեդալով՝ 1902-ին սովորում է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի նավաշինարարության ֆակուլտետում: Չորս տարի անց համալրում է սոցիալ- դեմոկրատների (բոլշևիկների) շարքերը և մասնակցում է երիտասարդ հեղափոխականների ուսանողական կյանքին: 1906 թ. Զամյատինին ձերբակալում են և աքսորում Լեբեդյան: Նույն թվականին նա ոչ լեգալ վերադառնում է Պետերբուրգ և ավարտում համալսարանը: 1914 թ. իր «Յոթ սարի ետևում» պատմվածքի համար ենթարկվել է դատապարտման և աքսորվել Կեմ: 1916 թ. մարտին, աքսորի ավարտից հետո աքսորվել է Անգլիա`մասնակցելու ռուսական սառցահատ նավերի շինարարությանը: 1929 թ. Զամյատինը հայտարարում է Գրողների միությունից իր հեռանալու մասին, իսկ 1931 թ հունիսին նամակ է գրում Իոսիֆ Ստալինին`երկիրը լքելու թույլտվության խնդրանքով: Ստանալով դրական պատասխան`1931 թ մեկնում է Ռիգա, իսկ հետո Բեռլին, որտեղից 1932 թ. տեղափովում է Փարիզ:
Մահացել է 1937 թվականի մարտի 10-ին, Փարիզում:

Հայերեն թարգմանված գրքերը.

 «Մենք»
«
Ջհանդամում: Հեղեղ»

Комментарии