Սայակա Մուրատա «Կոնբինիի մարդը»

 Սայակա Մուրատա «Կոնբինիի մարդը» (վեպ)
«Օտար գիր» մատենաշար

Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում և ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել: Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների և ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը: Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի և ընկերների ակնկալիքները:

Էջեր՝ 180
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Ճապոներենից թարգմանեց Աստղիկ Հովհաննիսյանը
Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան

Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
Գինը՝ 2990 դր.

Պատվիրել նամակով
Առաքման պայմաններն՝ այստեղ
Հեղինակի մասին՝ այստեղ

Комментарии