Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»


Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»
«Պարտադիր ընթերցանություն» մատենաշար


Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Էջեր՝ 464
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Թարգմանությունը անգլերենից` Արմենուհի Փալանդուզյանի

Հրատարակչություն՝ «Անտարես», 2014
Գինը՝ 4990 դրամ

Комментарии