Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»


Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Պատմավեպ)
«Պարտադիր ընթերցանություն» մատենաշար

Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ Ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:
Այս հրատարակության մեջ ուղղվել են վեպի նախորդ (1995, 2002) հրատարակություններում սպրդած բոլոր վրիպակները:

Էջեր՝ 264
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչությունը՝ «Անտարես», 2013

Գինը՝ 5990 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներումՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ   գրախանութին:

Комментарии