Ժան-Կլոդ Կարիեր, Ումբերտո Էկո «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»


Ժան-Կլոդ Կարիեր, Ումբերտո Էկո «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»
«ԳԱՄ» մատենաշար

Փայլուն ինտելեկտուալներ Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի զրույցների այս ժողովածուն՝ հանրագիտարանային արժեք ունեցող մի հրատարակություն, որն ասպարեզ է եկել ֆրանսիացի գրող, էսսեագիր և լրագրող Ժան-Ֆիլիպ դը Տոնակի ջանքերով, անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին՝ հինավուրց պապիրուսների և մագաղաթներից ժամանակներից հասնելով էլեկտրոնային գրադարանների դարաշրջան: Երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ին որևէ կերպ առնչվում է գիրք կոչվածին, որից հրաժարվելու մասին, ի հեճուկս անհեռատես կանխատեսումների և նույնիսկ գրքին վիճակված վատ օրերերի, խոսք կլինել չի կարող:

Էջեր՝ 320
Կազմ՝ փափուկ
Լեզու՝ արևելահայերեն

Ֆրանսերենից թարգմանությունը` Սարգիս Դավթյանի
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան

Հրատարակչությունը՝ «Անտարես», 2015
Գինը՝ 3490 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներումՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ   գրախանութին:

Комментарии