Սուրեն Սարումյան «Աբու Բաքր Ալ-Բաղդադին՝ Շամի Խալիֆը»


Սուրեն Սարումյան «Աբու Բաքր Ալ-Բաղդադին՝ Շամի Խալիֆը»

Սուրեն Սարումյանի վեպը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Մերձավոր Արևելքում՝ մարդկության պատմության բախտորոշ իրադարձությունների այդ խառնարանում, ծնունդ է առնում մի շարժում, որն սպառնում է ոտքի տակ տալ մինչ օրս ստեղծված քաղաքակրթությունը։ Շարժման գլուխ է կանգնած յուրօրինակ նոր Աթիլան՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով իրեն Շամի խալիֆ է հռչակել։ Աշխարհի ուժային կենտրոնները միջոցներ են ձեռնարկում արհավիրքի առաջն առնելու։ Իսլամական պետության առաջխաղացումը վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի և մեր երկրի համար։ Գրոհայինների շոշափուկները հասնում են մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանագոտիԱհա այսպիսի՝ գրեթե ամբողջ աշխարհն ընդգրկող իրադարձությունների ֆոնի վրա են ծավալվում վեպի գործողությունները։ Հեղինակը ոչ միայն տիրապետում է թեման և սյուժեի բազմաբարդ ընթացքը, այլև վարպետորեն շարադրում է դեպքերի հաջորդականությունը՝ ընթերցողին մշտապես պահելով հետաքրքիր պատումի հորձանուտում։ Գեղարվեստասեր հանրությունից զատ գիրքը կարող է հետաքրքրել քաղաքագետներին, միջազգային հարցերի վերլուծաբաններին, ուսանողներին:

Էջեր՝ 200
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Հրատարակչություն՝ «Անտարես», 2015
Գինը՝ 4000 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии