Նվիրի՛ր գիրք բանտերի գրադարաններին

«ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հավաքել գրքեր՝ Հայաստանի բանտերի գրադարանները համալրելու նպատակով։



Մինչև սույն թվականի մայիսի 15-ը գրքերը կարող եք բերել «Հայ գիրք» գրախանութ (Իսահակյան 16/ա):
Գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ Բանտում գտնվող մեր քաղաքացուն։
Մենք ցանկանում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ ազատության սահմանափակումից, իրավունք ունենան տեղեկատվություն եւ կրթություն ստանալու։
Գրքի ազատությունը թափանցում է անգամ բանտի ճաղերով:

Միացե՛ք նախաձեռնությանը:

Комментарии