Համակարգիչներ և ռոբոտներ. «Ինչու և ինչպես» մատենաշար
Մեր ժամանակն անվանում են համակարգիչների դար: Հիրավի, համակարգիչներն արդեն վաղուց ֆանտաստիկայի ոլորտից տեղափոխվել են իրական աշխարհ: Ինտերնետով անհավանական քանակությամբ տեղեկություն են հաղորդում, տեղ են հասցնում էլեկտրոնային փոստը, հուզիչ արկածներ են կազմակերպում խաղային ծրագրերում, իրենց գործունեությունն են ծավալում կենցաղային համարյա ամեն մի սարքի մեջ` սկսած միկրոալիքային վառարանից, խտասալիկների նվագարկչից ու հեռախոսից, վերջացրած երթևեկության տոմսերի վաճառքի ու ստուգման ավտոմատիկայով: Ռոբոտների օգնությամբ ավտոմեքենաներ են հավաքում, հետազոտում հեռավոր մոլորակները և նույնիսկ տան տնտեսությունն են վարում: Մարդու` երբևէ ստեղծած գործիքնրից ամենազորեղն ու բազմակողմանին համակարգիչն է: Մեզնից է կախված, թե ինչպես ենք օգտվում այդ գործիքից` հօգուտ մարդո՞ւ , թե՞ ի վնաս նրա:
Էջեր՝ 48
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2014
Գինը՝ 2990 դրամ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում: ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:
Комментарии
Отправить комментарий