Հովհաննես Երանյան «Մեղքի պարան»


Հովհաննես Երանյան «Մեղքի պարան» (վեպ)

Ժամանակակից լավագույն արձակագիրներից Հովհաննես Երանյանի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ`հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ու՞ր է քո եղբայրը, կամ՝ ու՞ր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից`ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան:

Էջեր՝ 272
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

Հրատարակչություն «Անտարես», 2017
Գինը՝ 3990 դրամ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии