Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը»

Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը»
(երկաթուղային վեպ)

«XXI» մատենաշար

1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդներըՈւստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է:
Զգուշացե՛ք ընթերցելուց:

Էջեր՝ 160
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան
Հրատարակչություն «Անտարես», 2016

Գինը՝ 3500 դրամ

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներումՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին:

Նյութեր գրքի մասին՝
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «ԱՊՈՒՇՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԿԸ / Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Պատերազմի աբսուրդը «Ապուշների ուղեւորության» մեջ
Հայ եւ ադրբեջանցի «ապուշների» ու պատերազմի մասին/ Հարցազրույց գրող Հրաչ Սարիբեկյանի հետ
Սա ապտակ էր, որը հիշեցրեց` պատերազմը շարունակվում է. Հրաչյա Սարիբեկյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/517228/

Комментарии