Մադլեն Լենգլ «Ժամանակի ﬕ փոքրիկ ծալ»


Մադլեն Լենգլ «Ժամանակի փոքրիկ ծալ»

Փոթորկալից գիշերով Մեգի քունը չէր տանում։ Ինչպես և փոքրիկ եղբոր՝ Չարլզ Վոլեսինը։ Գիշերվա կեսին մայրիկի հետ խոհանոցում նստած՝ նրանց անսպասելիորեն այցելում է տարօրինակ տիկին Այնինչը։ Զրույցի ﬔջ նա իﬕջիայլոց «հնգաչափ» բառն է հիշատակում, ինչից մայրիկը քիչ է ﬓում ուշաթափ լինի։ Պարզվում է, որ «հնգաչափը» գիտական գաղափար է, որի վրա հայրիկն էր աշխատել, նախքան խորհրդավոր կերպով անհետանալը։ Տիկին Այնինչը երեխաներին խոստանում է օգնել՝ գտնելու հայրիկին և երեխաներին «հնգաչափելով» ու բազմաթիվ արկածներով տեղափոխում է հեռավոր Կամազոծ մոլորակ։ Կամազոծի բոլոր բնակիչները ենթարկվում են ԻՆՔԸ կոչվող ահռելի անմարﬕն ուղեղին։ Երեխաների հայրիկին էլ է ԻՆՔԸ գերած պահում։ ԻՆՔԻ զոհն է դառնում նաև փոքրիկ Չարլզ Վոլեսը։
Կկարողանա՞ արդյոք Մեգը նրանց փրկել...

Էջեր՝ 256
Կազմ՝ փափուկ
Լեզու՝ արևելահայերեն

Թարգմանությունը` Նունե Թորոսյանի
Հրատարակչություն՝ «Անտարես», 2018

Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии