Խոջա Նասրեդինն ու կճուճը
(անհայտ հեղինակ)
Խոջա Նասրեդինը գնաց հարևանի մոտ, որ մի քանի օրով մի մեծ կճուճ
փոխ առներ: Կճուճը վերադարձնելուց հարևանը զարմացավ, քանի որ դրա ներսում մի ավելի
փոքր կճուճ գտավ, որ նախկինում տեսած չկար:
-
Էս ի՞նչ է, Նասրեդին, - ասաց:
-
Բա չե՞ս ասի, քո կճուճը քանի իմ տանն էր, ծնել է, - պատասխանեց
Նասրեդինը,-ու բնականաբար, քանի որ մեծ կճուճը քոնն է, փոքրն էլ պիտի քեզ պատկանի,
ահա և բերել եմ:
«Ա՜յ քեզ հիմար»,- մտածեց հարևանը, բայց ժպտաց ու իր բարեբախտության
վրա անչափ գոհ ընդունեց կճուճիկը:
Մի քանի օր անց Նասրեդինը
խնդրեց, որ կճուճը նորից փոխ վերցնի: Մի քանի շաբաթից հարևանը գնաց Նասրեդինի տուն
կճուճը ետ ուզելու:
-
Ա՜խ, ցավում եմ,- ասաց Նասրեդինը, քո կճուճը մեռել է:
-
Էդքան հիմար մի լինիր,- զայրացած ասաց հարևանը: Կճուճները չեն
մեռնում:
-
Վստա՞հ ես,- ասաց Նասրեդինը,- ոնց որ թե չզարմացար, երբ լսեցիր,
որ կճուճդ ծնել է:


Комментарии
Отправить комментарий