10 գիրք, որ հաճելի է կարդալ 2019-ի ամռանը. ներկայացնում է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը


10 գիրք, որ հաճելի է կարդալ 2019-ի ամռանը. ներկայացնում է  դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը
Թամար Հովհաննիսյան

1.Վահե Քաչա «Մի դաշույն այս պարտեզի մեջ»

Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ» վեպը Մեծ Եղեռնի մասին է։ 
Թարգմանությունը ֆրանսերենից արգմանիչ՝  Ալեքսանդր Թոփչյանի

Գրքի մասին ավելին այստեղ

2.Սոմերսեթ Մոեմ «Ստրկություն մարդկային»

«Ստրկություն մարդկային» վեպը անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Սոմերսեթ Մոեմի հայտնի վեպերից է՝ գրված 1915 թվականին: Համաձայն ամերիկյան «Ժամանակակից գրադարան» հրատարակչության՝ «Ստրկություն մարդկային» վեպը XX դարի 100 լավագույն անգլիալեզու վեպերի շարքում 66-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը: Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր: Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով:

Գրքի մասին ավելին այստեղ

3.Ուիլիամ Սարոյան «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» և «Հայրիկ, դու խենթ ես»


Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Գրքի մասին ավելին այստեղ

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Գրքի մասին ավելին այստեղ

4.Լևոն Զավեն Սուրմելյան «Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք»

Լևոն Զավեն Սուրմելյան 
 «Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք»-ը անգլալեզու ինքնակենսագրական գեղարվեստական վեպէ  Լևոն Սյուրմելյանի հեղինակությամբ։ Այն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1945 թ. E. P. Dutton հրատարակչության կողմից ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Այս առաջին հրատարակության նախաբանը գրված է Վիլյամ Սարոյանի կողմից, որում Սարոյանը գիրքն անվանում է ամենագեղեցիկ և ամենահուզիչ պատմություններից մեկը, որն ինքը երբևիցե կարդացել է։ 

Գրքում Սյուրմելյանը պատմում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Կայսրության տարածքում գտնվող Տրաբզոնում իր անցակցրած մանկության մասին։ Այս անձնական պատմության հետ մեկտեղ, նաև նկարագրվում են 1915 թ Հայոց Ցեղասպանության իրական դեպքերը տասնամյա Զավենի աչքերով։ Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1980 թվականին:

Թարգմանիչ՝ Հրաչ Պ. Բուջիկանյան
Գրքի մասին ավելին այստեղ

5.Շահան Շահնուր «Նահանջը առանց երգի»

Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որը հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։
Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց քննադատությունների։ Շահնուրին մեղադրում էին ծայրահեղության և հարցերը միտումնավոր սրելու մեջ։ Սակայն Շահնուրի վեպը հայությանը ուղղված զգաստացման կոչ էր։ Շահան Շահնուրն իր վեպը նվիրել է իր լավագույն բարեկամին՝ Հ. Տեր-Հակոբյանին:

Գրքի մասին ավելին այստեղ

6.Գուրգեն Մահարի «Այրվող այգեստաններ»


ԳՄահարու Երկերի լիակատար ժողովածուի հինգերորդ հատորումընդգրված է սուր վիճաբանությունների առիթ տված,ժամանակակիցների կողմից մերժված և գրական վարչարարներիկամոք ուղղորդված գրարշավի անննախընթաց առարկա «Այրվողայգեստաններ» վեպը:Ծննդավայր Վանին նվիրված գրականհուշարձանը կենդանացնում է Հայաստանի հնագույն քաղաքն ու նրաքաղաքացիներին:

Գրքի մասին ավելին այստեղ


7.Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն»
Պատմելու արվեստի անգերազանց վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որ «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված ու ամենաշատ թարգմանված գործն է և շարունակում է նույնը մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերունդների հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և  XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը:

Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան

Գրքի մասին ավելին այստեղ

8.Ջերոմ Սելինջեր «Տարեկանի արտում, անդունդի եզրին»


Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ ԴՍելինջերի հանրահայտ այս վեպըառաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարվածթարգմանությամբՆախորդ հրատարակության «Տարեկանի արտումանդունդիեզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» (“The Catcher in the Rye”) վերնագիրը առավել հարազատ է բնագրինթեպետկարող է ոչ միանշանակ ընկալվել:

Թարգմանությունը անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի
Գրքի մասին ավելին այստեղ

9.Մաքս Ֆրիշ «homo ֆաբեր»

Անվանի շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo Ֆաբեր» (1957) վեպի հերոսըտեխնոկրատ անձնավորություն էգործնական ու պրագմատիկով հավատում էմիայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը
Սակայն նորդրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքիկործանմանհին հունական միֆը ճակատագրի անխուսափելիությանգաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանումԵզրափակիչմասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների,հնչյուններիզգացմունքների հարստությամբ:

Գերմաներենից թարգմանեց Կարլեն Մատինյանը
Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

Գրքի մասին ավելին այստեղ

10.Անրի Թրուայա «Էգլեթիերների ընտանիքը»


Անրի Թրուայա
«Էգլեթիերների ընտանիքը» 1965-1967 թվականներին Անրի Թրուայայի գրած եռապատումն է, որտեղ ընդգրկված են «Էգլեթիերների ընտանիքը» (1965), «Կորյունների սովը» (1966), «Կործանում» (1967) վեպերը։ «Էգլեթիերների ընտանիքը» հայերեն հրատարակվել է 1980 թվականին Սոֆի Ավագյանի թարգմանությամբ ։ Ըստ գրաքննադատների համարվում է «ֆրանսիական գրականության ամենաընթերցվող գրքերից մեկը»։

Թարգմանիչ՝ Սոֆի Ավագյան
Գրքի մասին ավելին այստեղ



Ինչպես նաև կարդացեք, թե ինչ գրքեր են խորհուրդ տալիս կարդալ


Комментарии