10 գիրք, որ հաճելի է կարդալ 2019-ի ամռանը. ներկայացնում է գրող, հրապարակախոս, գրականագետ Հովիկ Չարխչյանը

10 գիրք, որ հաճելի է կարդալ 2019-ի ամռանը. ներկայացնում է գրող, հրապարակախոս, գրականագետ Հովիկ Չարխչյանը

«Կցանկանայի, որ գրասերների համար այս ամառը դառնար վերադարձ դեպի հայ գրականություն: Վերջին շրջանում մեր ընթերցողների մոտ ակնհայտ է հրապուրանքն օտար հեղինակների նկատմամբ և շատ դեպքերում դա ոչ այլ ինչ է, քան պարզապես մոդային տուրք տալու դրսևորում: Մինչդեռ մենք ունենք գրողներ, որոնց գործերը գեղարվեստական առումով ոչ միայն չեն զիջում օտարներին, այլև որոշ դեպքերում գերազանցում են նրանց: Եթե իմ գնահատականին թերահավատորեն եք մոտենում, ապա համոզվեք ինքներդ` այս ամառ ընթերցելով հետևյալ տասը գրողների որևէ ստեղծագործություն.

1.Բաղիշ Հովսեփյան, արձակագիր

Բաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938-1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը:
Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետ պատերազմյան տարիներըՍևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։

Երկեր
Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1987:
Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988:
Ընտիր երկեր, Երևան, 1975, 600 էջ։
Դու հասկացա՞ր ինձ /գրքում տեղ են գտել «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ»
վեպերը/, Երևան, 1971:
Զանգակ ձիուկը, Երևան, 1968, 16 էջ։
Սերմնացանները չվերադարձան, Պէյրութ, 1963, 362 էջ։
Սերմնացանները չվերադարձան /վեպ/, Երևան, 1962, 295 էջ։
Սևան /պատմվածքների ժողովածու/, Երևան, 1958, 244
էջ։

Բաղիշ Հովսեփյանի մասին կարդացեք նաև այստեղ


2.Վիգեն Խեչումյան, արձակագիր

Ծնվել է Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1938-1940թվականներին աշխատել է Երևանի Մատենադարանում։ 1940-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1956 թվականներին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը։ Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939 թվականին։ Ռուսերեն լույս է տեսել Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958)։ Մահացել է Երևանում: Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր

Երկեր
Չատու խանի պարտությունը, Երևան, Հայպետհրատ, 1943, 24 էջ։
Զվարթնոց, Երևան, Հայպետհրատ, 1945, 184 էջ։
Ծաղկողի որդին, Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։
Մեզ մոտ հարավում, Երևան, Հայպետհրատ, Երևան, 1955, 488 էջ։
Գիրք պանդխտության (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 288 էջ։
Գույներ և երանգներ, (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 288 էջ։
Շիկացած ավազի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։
Գլուխգործոցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ։
Գիրք լինելության. վիպասանություն առաջին, Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։
Շիկացած ավազի վրաԹեհրան, տպարան «Մոդեռն», 1966, 15 էջ։
Գիրք մաքառման, Երևան, «Հայաստան», 1968, 463 էջ։
Գիրք լինելության, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։
Գիրք գրոց, Երևան, «Սովետական գրող», 1978, 548 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)
Ալեքսանդր Դունաևսկի «Գայի հետքերով» (փաստագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 297 էջ։
Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի միասը թարգմանել է Վ.
Խեչումյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 338 էջ։

Հեղինակի գործերից՝   Վիգեն Խեչումյան «Ծաղկողի որդին»


3.Աղասի Այվազյան, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ

Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետումԵրևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում(1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմկինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։ 2004 թ. «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման: «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ: Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին: Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի: ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն: Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հի­ման վրա: Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատու­մի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով: Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծա­գործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում:
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Երկեր
Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ
Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ:
Ընտանիքի հայրըԵռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։
Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։
Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։
Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։
Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։
Ընտիր երկեր, Երևան, 1987:
Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։
Երկրի վրայի զբաղմունքը, Երևան, 1993, 142 էջ:
Ամերիկյան աջաբսանդալ (պատմվածքներ), Երևան, 1997, 160 էջ:
Դիպլիպիտո (Պիեսներ), Երևան, 1999, 184 էջ:
Թատրոն: Պիեսներ, Երևան, 1999, 182 էջ:
Ալիբի (էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2000, 183 էջ:
Ընտիր երկեր, Երևան, 2001, 240 էջ:
Պոեմ վասն շենքի և շինության, Երևան, 2002, 152 էջ:
Տռիփ (պատմվածքներ, էսսեներ, հոդվածներ), Երևան, 2003, 270 էջ:
Եղած-չեղածը մի կյանք (հուշագրություն), Երևան, 2005, 351 էջ:
Մեղքով հղացածը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2006, 294 էջ:
Պիեսներ, Երևան, 2009, 624 էջ:
Խորքի խորությունը (նովելներ), Երևան, 2010, 181 էջ
:

Հեղինակի գործերից՝ Աղասի Այվազյան «Ալիբի»


4.Աբիգ Ավագյան, արձակագիր

Ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։
1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։

Երկեր
Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։

Հեղինակի գործերից՝ Աբիգ Ավագյան «Լիմեցի Սերոբը գնաց»


5.Վարդգես Պետրոսյան, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ

Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թթ. աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թթ.` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թթ.` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1966-1975 թթ.` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թթ.` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թթ.` նախագահ, 1988-1994 թթ.` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «Երկիր Նաիրի»շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

Երկեր
Բալլադ մարդու մասին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ։
Վերջին գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ։
Անավարտ դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ։
Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ»-ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
Ապրած և չապրած տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ։
Դեղատուն «Անի»։ Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ։
Հավասարում բազմաթիվ անհայտներով (հրապարակախոսություն, վավերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ։
Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Վերջին ուսուցիչը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ։
Մենավոր ընկուզենի (վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ։
Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորում ամփոփված են պատմվածքների ընտրանին, «Նամակներ մանկության կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» էսսեն և «Աշխարհի ճանապարհներին» ուղեգրությունները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ։
Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ։
Հայկական էսքիզներՊէյրութ, 1983, 304 էջ:
Հայկական էսքիզներ (վիպակէսսե), գիրք 1-ին և 2-րդԵրևան, 1984, 305 էջ:
Հայկական էսքիզներ, գիրք ԱԲԹեհրան, 1984:
Ապրած եւ չապրած տարիներ (վիպակ), Թեհրան, 1985, 169 էջ:
Վերջին ուսուցիչը (վիպակ), Թեհրան, 1985, 160 էջ:
Կրակե շապիկ (վեպ), Երևան, 1986, 592 էջ:
Չորս վիպակ, Երևան, 1990, 388 էջ:
Մենաւոր ընկուզենին, Պէյրութ, 1990, 211 էջ:
Մեր ժողովուրդը իմն է, ինչպեսիմ վիշտը (հոդվածներ), Երևան, 2003, 212 էջ:
Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը (հրապարակախոսական ելոյթներ Սփիւռքում), Ե., «Լուսաբաց», 2012, 310 էջ:
Հայկական էսքիզներ, Երևան, 2013, 256 էջ:
Ապրած և չապրած տարիներ (վիպակ, պատմվածքներ), Ե., Դարակ, 2017, 234 էջ:

Վարդգէս Պետրոսեանի «Ապրած և չապրած տարիներ» կարդացեք այստեղ



6.Ստեփան Ալաջաջյան, արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է ՀալեպումՍիրիա: 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1957-1963 թթ. աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967 թթ. եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։

Երկեր
Վշտի ծաղիկներ (քերթվածներ), Հալեպ, տպարան «Տիգրիս», 1942, 47 էջ։
Անապատում, Երևան, Հայպետհրատ, 1953, 303 էջ։
Պարտություն (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957, 308 էջ։
Այգիների աշխարհում (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 36 էջ։
Փյունիկ (վիպակ), Երևան, հայպետհրատ, 1962, 232 էջ։
Առանց հայրենիքի (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 220 էջ։
Արծիվն ու հովիվը, Երևան, «Հայաստան», 1964, 16 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1966, 264 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 263 էջ։
Եղեգները չխոնարհվեցին (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 476 էջ։
Մադլենն ապրում է Փարիզում (պատմվածքներ, Զարմանալի Հայաստան. գեղարվեստական հրապարակախոսություն, «Մադլենն ապրում է Փարիզում» վիպակը), Երևան, «Սովետական գրող», 1975, 303 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք առաջին (գրքում զետեղված են «Անապատում» և «Պարտություն» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1976, 612 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք երկրորդ (գրքում զետեղված են «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1977, 452 էջ։
Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ստեփան Ալաջաջյանի «Զարմանալի Հայաստան» գործը), «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Անառագաստ նավակներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 128 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք երրորդ (գրքում զետեղված է «Եղեգները չխոնարվեցին» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1979, 492 էջ։
Ապառաժները արտասվել գիտեն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։
Ոսկեգույն ծիրկաթին (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 471 էջ։
Եղեգները չխոնարհվեցին։ Անառագաստ նավակներ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1984, 504 էջ։
Չսպիացած վերք, Ա գիրք (վեպ), «Խորհրդային գրող», 1989, 512 էջ։
Չսպիացած վերք, Բ գիրք (վեպ), «Նաիրի», 1990, 592 էջ։
Լուսաւորեալ խորաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1993, 157 էջ։
Չսպիացած վերք, Գ գիրք (վեպ), «Նաիրի», 1993:
Լուսաւորեալ խորաններ (յուշագրութիւն), Լոս Անջելըս, 1993, 160 էջ:
Եւ Ատրուշաններ (յուշագրութիւն), Լոս Անջելըս, 1995, 200 էջ:
Ճամփեզրի վրայԼոս Անջելըս, 1998, 260 էջ:
Վաթսունականք, Լոս Անջելըս, 2002, 208 էջ:
Եղեգները չխոնարհվեցին, Երևան, 2004, 304 էջ:
Պատմուածքներ, Գլենդել, ա. թ., 168 էջ:
Հայ մամուլի էջերում (1957–2005), Քալիֆորնիա, 2008, 328 էջ:
Յորձանուտը (վէպ), Լոս Անճելըս, 2009, 184 էջ:

Թարգմանությունները (անգլերենից)
Վիլյան Շեքսպիր, Ընտիր երկեր երեք հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» գործը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից երկրորդը՝ «Պատերազմ օդում», թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 446 էջ:
Վիլյամ ՍարոյանԻմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի մեջ մտնող «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը թարգմանել էՍտ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։


Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր Ա (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» դրաման թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։


7.Կոստան Զարյան, գրողբանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերենֆրանսերեն և այլն։

Երկեր
Օրերի պսակըԿ. Պոլիս, 1922, 192 էջ:
Տատրագոմի հարսը, Պոսթըն, 1930, 68 էջ։
Երեք երգերՎիեննա, 1931, 144 էջ:
Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ:
Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ:
Օրերու պսակըՊէյրութ, 1971, 174 էջ:
Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ:
Գիրք դիւցազներգութեանցԵրուսաղէմ, 1978, 280 էջ:
Տատրագոմի հարսը: Ոսկեդար, 1982, 79 էջ:
Երկեր, Երևան, 1985, 576 էջ:
Բանկօօպը եւ մամութի ոսկորներըԱնթիլիաս, 1987, 652 էջ:
Երկրներ և աստվածներ: Սպանիա, Երևան, 1999, 378 էջ:
Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ:
Դեպի ԱրարատԵրևան, 2001, 417 էջ:
Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ:
Միացյալ Նահանգներ: Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ:
Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ:
Страны и боги: Испания: Роман-эссе: Гаспринт, 2003, Испания, 368
Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ:
Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ:
Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ:
Կղզին եւ մի մարդ: Սարգիս Խաչենց, Պրինտ ինֆո, 2016: էջ 505

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ | Նավատոմար



8.Զորայր Խալափյան,  գրող, արձակագիր և դրամատուրգ

Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։
1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Հեղեղ, Երևան, 1963 թ., 116 էջ:
Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1966 թ., 320 էջ:
Երիցուկի թերթիկներ: Ձեր դիմանկարը, Երևան, 1971 թ., 276 էջ:
Հրաշք երեխա (պիեսներ), Երևան, 1973 թ., 280 էջ:
Մեռնող հառնող, Երևան, 1975 թ., 532 էջ:
Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1978 թ., 336 էջ:
Ջերմանց մխիթարություն, Երևան, 1979 թ., 308 էջ:
Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983 թ., 488 էջ:
Ծնծղա (վիպակներ), Երևան, 1985 թ., 400 էջ:
Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1987 թ., 299 էջ:
Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, 1988 թ., 484 էջ:
Միջնաշեն, Երևան, 1991 թ., 432 էջ:
Վասիլ Մեծ. Հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Երևան, 1995 թ., 383 էջ:
Արա Գեղեցիկ և Շամիրամ, Երևան, 1998 թ., 174 էջ:
Ասպետն ու զինակիրը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2003 թ., 128 էջ:
Որտե՞ղ էիր, մարդ աստծո (վեպ), Երևան, 2013 թ., 288 էջ:
Այսքան բան, Ե., Դարակ, 2017, 352 էջ:


Հղումներ հեղինակի գործերից ՝ 
Զորայր Խալափյան «Պտտահողմ»


9.Շահան Շահնուր, հայ գրողսփյուռքահայ գրականության հիմնադիրներից

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։

Երկեր
Նահանջը առանց երգի, Փարիզ, 1929, 261 էջ:
Յարալէզներուն դաւաճանութիւնըՓարիզ, 1933, 276 էջ:
Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1948, 230 էջ:
Թերթիս կիրակնօրեայ թիւը, Պէյրութ, 1958, 151 էջ:
Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1959, 261 էջ:
Երկեր, Երևան, 1962, 321 էջ:
Զոյգ մը կարմիր տետրակներՊէյրութ, 1967, 98 էջ:
Բաց տոմարըՓարիզ, 1971, 169 էջ:
Կրակը կողքիս, Փարիզ, 1973, 141 էջ:
Յարալէզներուն դաւաճանութիւնը, Փարիզ, 1971, 267 էջ:
Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1981, 188 էջ:
Երկեր, հատ. 1–2, Երևան, 1982–1985:
Նահանջը առանց երգի, Երևան, 1994, 216 էջ:
Սիրտ սրտի, Փարիզ, 1995, 292 էջ:
Նամականի, հատ. ԱԳ, Ուոթըրթաուն, 2001, 2004, 2006:
Շուրջը՝ ոչինչԼոս Անճելըս, 2007, 216 էջ:
Նահանջը առանց երգիԵրևան, 2013, 224 էջ:
Երկեր, հատ. ԱՆահանջը առանց երգի, Յարալէզներուն դաւաճանութիւնը, Երեւան, 2016, 388 էջ:

«Նահանջը առանց երգի» վեպի մասին



10.Հակոբ Մնձուրի, արձակագիր

Սովորել է Կ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքըՀարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։

Երկեր
Երկրորդ ամուսնութիւնըԿ. Պոլիս, 1931, 87 էջ:
Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ:
Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ:
Կապույտ լույսԵրևան, 1968, 224 էջ:
Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ:
Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ:
Երկեր, Երևան, 1986, 544 էջ:
ՊատմուածքներԱնթիլիաս, 1991, 94 էջ:
Գիւղը կապրի իմ մէջսՍտամբուլ, 2005, 189 էջ:


Թվարկվածս հեղինակների գործերը կարող եք գտնել կամ ձեր գրադարակներումկամ գրադարաններումիսկ գուցե նաև համացանցումԲոլորիդ մաղթում եմ ակտիվ հանգիստ և բարի վայելում:


Ինչպես նաև կարդացեք, թե ինչ գրքեր են խորհուրդ տալիս կարդալ

Բաանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը

Комментарии