ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ (1877-1962)


ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ
(1877-1962)

Բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946): Ծնվել է 1877 թ. հուլիսի 2-ին Հարավային Գերմանիայի Կալվ քաղաքում: 1881-1886 թթ. նրանց ընտանիքն ապրում էր Բազելում, ուր Հեսսեն նախ դառնում է տեղական միսիոներական, ապա նաև քրիստոնեական պանսիոնատի սան: 1890 թ. սովորում է լատինական դպրոցում, այնուհետև Մաուլբրոն մենաստանի սեմինարիայում: Մայիսին լքում է Մաուլբրոն և ուղևորվում Բադ-Բուլ, բայց նրա հոգեկանը խանգարվում է, և նա փորձում է ինքնասպանություն գործել: Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբանական կլինիկան: 1892 թ. վերջին ընդունվում է Կանշտատի գիմնազիա: 1904թ. ամուսնանում է Մարիա Բերնուլի հետ և տեղափոխվում Բադեն լճի ափին գտնվող գյուղակ՝ Հայնխոֆեն: 1911 թ. աշնանը գնում է Հնդկաստանը տեսնելու, որտեղ ապրել էին պապն ու տատը, որտեղ աշխատել էր հայրը և ծնվել մայրը: 1931 թ. նոյեմբերին ամուսնանում է Միլոն Դոբլենի հետ և տեղափոխվում բնակվելու Կասա Ռոսայում:
Մահացել է 1962 թ. Օգոստոսի 9-ին:



Կարդացեք նաև`

Հերման Հեսսեի գրքերը հայերեն

Комментарии