Քրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը»


Քրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը» (վեպ)
«Օտար գիր» մատենաշար

Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատվերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:

Էջեր՝ 384
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Գերմաներենից թարգմանությունը, առաջաբանը, վերջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի
Հրատարակչությունը` Անտարես, 2019

Գինը՝ 4990 դրամ



Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:

Комментарии