Խորհուրդ ընթերցողից/ Անժելա Գրիգորյան


#խորհուրդ_ընթերցողից- Մեր էջի հետևորդ ընթերցասեր Անժելա Գրիգորյանը «- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ» հարցին առաջարկում է Ալաա ալ-Ասուանիի «Յակուբյան շենքը» վեպը
Իր գրառման մեջ Անժելան գրում է. «Վեպում տարբեր պատմություններ են այն մարդկանց մասին, որոնք ապրում են Յակուբյան շենքում։ Այս պատմությունները հետո որոշակի ընդհանուր թելերով միանում են իրար ու ընթերցողին պահում անընդհատ լարված վիճակում: Առանձին պատմություններն ընդհատվում են շատ հետաքրքիր ու անսպասելի հատվածներում, և ընթերցողը հաջորդ պատմությունը սկսում է անհամբերությամբ, թե ինչ եղավ նախորդի հետ»։

#
գրքի_մասին- 21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց
Միայն արաբերենով 9 անգամ հրատարակվեց, ապա թարգմանվեց 34 լեզվով: Կահիրե. հսկա մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այստեղ բնակվում են վեպի հերոսները: Այստեղ է նաև դոկտոր ալ-Ասուանին ստոմատոլոգիական կաբինետը: Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկչություն... Կահիրեի շուրջ կեսդարյա կյանքի համայնապատկերՅակուբյանի շենքը» վեպում:

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ... 
Ձեր առաջարկած գրքի մասին կարող եք գրել այստեղ

Գրքի հղումը այս բլոգում Ալաա ալ-Ասուանի «Յակուբյան շենքը»

Անժելա Գրիգորյանն իր անձնական բլոգում  բազմաթիվ հոդվածներ ունի տարբեր գրքերի մասին: Ալաա ալ-Ասուանիի «Յակուբյան շենքը» վեպի մասին Անժելայի հոդված- վերլուծությունը կարդացեք  այստեղ :


Комментарии