Խորհուրդ ընթերցողից/ Սոֆիկ Խանոյան


Խորհուրդ_ընթերցողից- Մեր էջի հետևորդ ընթերցասեր Սոֆիկ Խանոյանը «- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ» հարցին առաջարկում է Քրիստոֆ Ռյուֆենի «Կարմիր ժապավենը» գիրքը: Իր գրառման մեջ Սոֆիկը գրում է. «Գիրքը թվում է պարզ, բայց շատ խորը փիլիսոփայություն ունի իր մեջ: Հեղինակը նուրբ շեշտադրումներով ընդգծել է կենդանու՝ մասնավորապես շան հավատարմությունն ու կապվածությունը մարդու հետ: Ուրիշ խնդիրներ էլ կան գրքում, բայց ինձ համար կարևորագույնը հենց սա է»:


Գրքի_մասին- «Կարմիր ժապավենը» վեպ է պատերազմը, անկախ դրա ելքից, հոգեբանորեն չհաղթահարած մարդու մասին, որի ներսում ծագած պատերազմը երբեք չի ավարտվի...
Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Ռուզան Միրզոյանը
Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ ... Ձեր առաջարկած գրքի մասին կարող եք գրել այստեղ

Գրքի հղումը այս բլոգում «Կարմիր ժապավենը»


Առաջարկ այլ ընթերցողներից

Комментарии