Սըր Արթուր Քոնան Դոյլ «Վեց Նապոլեոնների առեղծվածը»


Սըր Արթուր Քոնան Դոյլ «Վեց Նապոլեոնների առեղծվածը»
(պատմվածքներ)
«ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ» մատենաշար (Պատանեկան գրադարան)


Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է:
 Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը:
   Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ  ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:

Էջեր՝ 144
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2019
Գինը՝  3990 դրամ

Գիրքը  հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում
ՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք  ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ  գրախանութին:



Комментарии