ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ (1939)
Իրանական սփյուռքի ամենանշանավոր և անվանի արձակագիրներից
մեկը: Ծնվել է 1939 թ. Թեհրանում: Բարձրագույն կրթությունը փիլիսոփայության բնագավառում
ստացել է ԱՄՆ-ում, դասախոսել Թեհրանի պետական համալսարանում, աշխատել միջազգային կազմակերպություններում:
Սակայն 1970- ականներին նրա կյանքի ընթացքը կտրուկ փոխվեց: Մահացավ հայրը, Իսլամական
հեղափոխությունից հետո նրա ընտանիքը կորցրեց ունեցվածքը, դիրքը, Իրան- Իրաքյան պատերազմի
ժամանակ Թարաղին երկու երեխաների հետ մոտ մեկ տարի ապրեց նկուղում, ապա ստիպված գաղթեց
Ֆրանսիա: Մեկ տարի անց, չդիմանալով դժվարություններին և հասկանալով, որ արդեն հոգեկան
խնդիրներ ունի, սեփական ոտքով գնաց հոգեբուժարան:
Այսօր Թարաղին ապրում է Ֆրանսիայում: Նրա որոշ ստեղծագործություններ Իրանում դասվում
են արգելված գրականության շարքին: 2018-ին Իրանում հրատարակված «Վերադարձ» վեպը աշխարհում
առաջին անգամ է թարգմանվում որևէ լեզվով:
Հայերեն թարգմանված գրքերը.

Комментарии
Отправить комментарий