Գոլի Թարաղի «Վերադարձ»

Գոլի Թարաղի «Վերադարձ» (վեպ)
«Օտար գիր» մատենաշար

Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն:
     Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների  մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություն է:

Էջեր՝ 184
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան

Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
Գինը՝ 3990 դրամ

Պատվիրել նամակով
Առաքման պայմաններն՝ այստեղ
Հեղինակի մասին՝ այստեղ

Комментарии