Գյուստավ Լը Բոն « Ամբոխների հոգեբանությունը » « ԳԱՄ » մատենաշար Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ , մարդաբան , հոգեբան , սոցիոլոգ , բնագետ և գյուտարար , սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895 ին լույս տեսած « Ամբոխների հոգեբանությունը » աշխատությունը , որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը : Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20 րդ դարասկզբին , մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի , Հիտլերի , Ստալինի և Մաոյի , անգամ Մուստաֆա Քեմալի , հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի , Կլեմանսոյի , Պուանկարեի , Չերչիլի , դը Գոլի , ինչպես նաև , գիտական առումով , Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի , քաղաքական առումով , մասնավորապես , նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա : Թարգմանված է ՖԵԼ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения